Դասապատրաստում բոլոր առարկաներից

Ձեր երեխաների հետ աշխատելու են բազմամյա փորձ և հետաքրքիր մեթոդներ ունեցող մեր մասնագետները, ովքեր կօգնեն Ձեր երեխաներին արդյունավետ ըմբռնել և ամրապնդել գիտելիքները։

Եթե ցանկանում եք առանձին առարկայական դասապատրաստում, ապա արժեքը կսկսի 5000 դրամից։ Պարապում ենք նաև լրացուցիչ, պատրաստվում ենք թեմատիկներին։ Մեզ մոտ տնայինի մեխանիկական արագություններն անթույլատրելի են։

Երկարօրյա ծրագիր՝ դպրոցից տեղափոխումով

Մեր նպատակն այն է, որ երեխան դպրոցից հետո իր գործունեությունը շարունակի ջերմ, հոգատար և հետաքրքիր մթնոլորտում:

Այս ծրագրով փորձելու ենք երեխաների ուսումնական գործունեության շարունակությունը դարձնել առավել գրավիչ ու արդյունավետ` ստեղծելով բազմաբնույթ զբաղվածությամբ հագեցած մի ընթացք:

Մենթալ թվաբանություն

Ի տարբերություն սովորական մաթեմատիկա առարկայի, մենթալ թվաբանությունը երեխաների համար ավելի հետաքրքիր է՝ պարապմունքները հիմնականում շաբաթական 1 կամ 2 անգամ են լինում, պրոցեսի ընթացքում գործածվում են աբակ-հաշվիչ սարքն ու քարտերը։

Միակ պարտադիր պայմանն այն է, որ երեխան պետք է թվաճանաչ լինի։ Մասնագետները նշում են, որ այս մեթոդը դրական ազդեցություն կարող է ունենալ նաև այն երեխաների վրա, որոնք դանդաղկոտ են, խոսակցական կամ արտահայտման խնդիրներ ունեն:

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի անհատական և խմբակային դասընթացներ աշակերտների համար։ Մենք խթանում ենք երեխաների հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ,զարգացնում,ամրապնդում ենք մաթեմատիկական և տրամաբանական մտածողությունը, շեշտադրում՝ մաթեմատիկայի կիրառական նշանակությունը, կապը առօրյայի, կենցաղի, տարբեր մասնագիտությունների հետ։

Շտապե՛ք զինել Ձեր երեխաներին մաթեմատիկական գիտելիքներով։

Նկարչություն

Նկարչության դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ որոշակի նկարչական փորձ ունեցող մարդկանց համար։

Այստեղ դուք կարող էք ինչպես սովորել դասական նկարչության տեխնիկաններ, այնես էլ ազատորեն ստեղծագործել նաընտրած ոճի մեջ։