...

սկսած 12․000 դրամից

Դասապատրաստում

Եթե ցանկանում եք Ձեր երեխան առաջադիմի դպրոցում, միշտ պատրաստ լինի դասերին, հանգիստ յուրացնի նյութը՝ անհատական աշխատանքների միջոցով և այս ամենին զուգահեռ Դուք զբաղվեք Ձեր աշխատանքով, ապա շտապեք գրանցվել ամբողջական կամ առարկայական դասապատրաստման ծրագրին։


Ուսուցիչներ
 140     120
...

10․000 դրամ

Երկարօրյա ծրագիր

Այս ծրագիրը ստեղծված է աշխատող ծնողների համար։ Մենք առաջարկում ենք ճկուն ժամային գրաֆիկ։ Յուրաքանչյուր երեխային իր անհատական հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան մոտեցում է ցուցաբերվում։ Տնայինները ավարտելուց հետո ապահովում ենք նրանց ժամանցը և հանգիստը։

Մանկավարժներ
 69     65
...

13․000 դրամ

Նախադպրոցական ծրագիր

Ծրագիրը նախատեսված է 4-6 տարեկան փոքրիկների համար։ Ծրագրում՝ խոսքի զարգացում, մաթեմատիկա, արագ մտածողություն, մոտորիկայի զարգացում, բարեկիրթ վարքագիծ, հեքիաթի ժամ, տրամաբանական խաղեր, նկարչություն, անգլերեն, ռուսերեն, ծեփակերտում և ապլիկացիա։

Մանկավարժներ
 67     64

...

սկսած 5․000 դրամից

Մաթեմատիկա

Եթե Ձեր երեխային մաթեմատիկան հեշտ չի տրվում, ամեն ինչ թվում է դժվար ու անլուծելի, կամ, եթե Ձեր երեխան սիրում է հանրահաշիվն ու երկրաչափությունը և ուզում եք, որ ավելի խորացնի իր գիտելիքները ապա շտապեք գրանցվել մեր խորացված պարապմունքներին։ Գործում են տարբեր տարիքային խմբեր։



Ռիմա Խաչատրյան
 58     55
...

սկսած 4․000 դրամից

Նկարչություն

Նկարչություն դասընթացները հնարավորություն են տալիս բոլորին տիրապետել գեղանկարչության արվեստին՝ անկախ տարիքից և նախնական պատրաստվածությունից: Ծրագրում՝ գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, կոլաժ, աշխատանք յուղամատիտներով,արվեստի պատմություն։ Դասընթացի տևողությունը՝ անսահմանափակ։


Լիլիթ Տոնեյան
 20     18
...

8․000 դրամ

Մենթալ թվաբանություն

Ծրագիրը սովորաբար տևում է 2-3 տարի և բաժանված է մի քանի փուլերի։ Սկզբում երեխաները սովորում են հաշվել աբակի վրա։ Հետագայում, աբակի փոխարեն նրանք օգտագործում են աբակի պատկերը և մտովի են պատկերացնում հատիկների տեղաշարժը։ Վերջում երեխայից վերցնում են նաև նկարը և նրանք արդեն նույնիսկ աբակն են մտովի պատկերացնում։

Ամալյա Ոսկանյան
 54     51

...

սկսած 5․000 դրամից

Անգլերեն

Ուսուցում սկսնակ, միջին և խորացված մակարդակ ունեցող անձանց համար: Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ընդհանրապես գիտելիք չունեն անգլերեն լեզվից կամ ունեն իմացության որոշակի մակարդակ և ցանկանում են ավելի խորացնել իրենց գիտելիքները։ Դասերի հագեցվածությունը հնարավորություն կտա զարգացնել՝մասնագիտական հմտությունները, բանավոր խոսքը, քերականությունը և կարդալու ունակությունները։


Մել Խաչատրյան
 47     42
...

սկսած 5․000 դրամից

Ռուսերեն

Ռուսերենի խորացված դասընթացներ։ Ծրագրում ` ընդհանուր ռուսերեն, խոսակցական ռուսերեն, ռուսերեն դիմորդների համար, ռուսերեն դպրոցականների համար, բժշկական ռուսերեն, իրավաբանական ռուսերեն, տնտեսագիտական ռուսերեն: Ապահովում ենք բարձր որակ: Դասընթացը կազմակերպում են փորձառու մասնագետները`դասավանդման մեծ փորձով: Կատարվում են լինգաֆոնային լսումներ։ Պարապմունքները շաբաթական 2 կամ 3 անգամ։


Աննա Դանիելյան
 36     30
...

8․000 դրամ

Չինարեն

Չինարեն լեզվի անհատական և խմբակային ուսուցման նոր փուլ ՝սկնակ մակարդակների համար: Մակսիմալ սեղմ ժամկետներում մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ տրիապետել չինարեն բանավոր և գրավոր խոսքին։ Դասընթացի արդյունքում Կտիրապետեք A1-A2 մակարդակներին, կկարողանաք կարդալ և հիերոգլիֆներ գրել, կծանոթանաք չինական մշակույթին և կսիրահարվեք Չինաստանին, եթե դեռ չեք հասցրել, և իհարկե կկարողանաք հասկանալ և շփվել, նույնիսկ, բնիկ չինացիների հետ:

Շուշան Մելիկյան
 17     15

...

15․000 դրամ

Իսպաներեն և Իտալերեն

Իսպաներեն և իտալերեն լեզվի դասընթացները սկսվում են զրոյից` հասնելով բարձրագույն մակարդակի: Նրանք, ովքեր ունեն այս լեզուներց որոշակի մակարդակ, կարող են մասնագիտական թեստի միջոցով պարզել իրենց գիտելիքների մակարդակը` համապատասխան փուլին մասնակցելու համար: Կենտրոնում դասընթացները վարում են տեղացի, իտալախոս և իսպանախոս բարձրակարգ և որակավորված մասնագետներ:


Մասնագետներ
 34     31
...

15․000 դրամ

Ֆրանսերեն և Գերմաներեն

Մեր բացառիկ և ակտիվ ներգրավվածություն ապահովող ուսուցման մեթոդների հիմքում հաղորդակցությունն է, այնուհետև՝ գրավոր հմտությունները: Այդպիսով, դուք կկարողանաք հաղորդակցվել ֆրանսերենով կամ գերմաներենով առաջին իսկ դասից սկսած: Ուսուցիչները ոչ միայն սովորեցնում են նոր լեզուն, այլ նաև դրա հիմքում ընկած մի ամբողջ մշակույթ:



Մասնագետներ
 22     20
...

20․000 դրամ

Ռոբոտաշինություն

Ռոբոտաշինությունն առնչվում է բազմաթիվ գիտական ոլորտների հետ՝ ճարտարագիտություն, մաթեմատիկաի, ֆիզիկա, համակարգչային ծրագրավորում, շինարարություն, դիզայն և այլն։Դասընթացի ընթացքում կիրառվում են Lego Mindsrorms EV3 ռոբոտներ, հատուկ ուղեգորգեր և համակարգիչներ։ Դե ի՞նչ, հետաքրքրե՞ց, ուրեմն շտապեք գրանցվել և Ձեր երեխային պարգևել հետաքրքություն ապագայի մասնագիտությունների նկատմամբ:

Մասնագետներ
 19     18