...
Ամանորյա տոնական միջոցառում

Հինգշաբթի, Դեկտեմբերի 25, ժ․ 12:00

Մեր սաները ուսուցիչների հետ մեկտեղ կազմակերպել էին փոքրիկ տոնական ցերեկույթ։ Հյուր էր եկել նաև Ձմեռ պապը։ 🎄🎄Նրանք այնքան էին ուրախացել,չէ՞ որ մի ամբողջ տարի սպասել էին նրա գալուն։🎄Շնորհակալություն ենք հայտնում տնօրինությանը, ուսուցչական անձնակազմին և իհարկե ծնողներին,երեխաների օրը վառ գույներով լցնելու,հիշարժան դարձնելու և այս ժպիտների համար։

...
Սեմինար-քննարկումներ

Ուրբաթ, Հունվարի 22, ժ․ 17:00

Ամեն ուրբաթ կազմակերպում ենք սեմինար-քննարկումներ անգլերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով: Սեմինար–քննարկումները լինում են տարբեր թեմաների շուրջ, նպատակ ունեն զարգացնելու բանավոր խոսքը և ազատ շփումը օտար լեզուներով և հետաքրքիր են տարբեր տարիքային խմբերի համար: Մուտքը ազատ է: Ցանկացողները կարող են նախօրոք գրանցվել՝ զանգահարելով կամ ուղարկելով անձնական նամակ մեր էլեկտրոնային փոստին: