Աննա Դանիելյան

Ռուսաց լեզվի մասնագետ

Մենք անընդմեջ թարմացնում և համալրում ենք մեր դասագրքային բազան և կիրառում նոր դասավանդման մեթոդներ։


Սաթենիկ Շահինյան

Մանկավարժ-հոգեբան

Մեր դասերը անցկացվում են ամենաարդիական ուսումնական գրականությամբ ինչպես նաև ձայնա- և տեսանյութերով։ Փոքրիկները հաճույքով են հաճախում մեր կենտրոն։

Մելանյա Խաչատրյան

Անգլերենի մասնագետ

Դասերի ընթացքում օգտվում ենք նաև թերթերից, ամսագրերից և գիտական հոդվածներից վերցված հատվածներից, որոնք ձեզ կօգնեն յուրացնելու օրվա հրատապ թեմաների անգլերեն բառապաշարը:

Ջուլիետա Ներսեսյան

Հայոց լեզվի մասնագետ

Մենք մեր ձեռքը մշտապես պահում ենք ուսումնական գործընթացների զարկերակին, ուսումնասիրում ենք ոլորտի նորարարություններն ու ուսումնական դասագրքերը և դրանք ներդնում մեր մեթոդաբանության մեջ:

Աիդա Ղալայան

Աշխարհագրության մասնագետ

Կենտրոնի սաների համար կանոնավոր հաճախականությամբ անցկացնում ենք թեստեր`ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր, բացահայտում բացթողումներն ու թույլ կողմերը և նպատակամղված կերպով աշխատում դրանք շտկելու ուղղությամբ:

Ռիմա Խաչատրյան

Մաթեմատիկայի մասնագետ

Մենք համադրում ենք նոր գաղափարները և դրանք կյանքի կոչում`փորձելով մեծացնել մեր դասերի արդյունավետությունը, ստեղծել դրական ու տրամադրող միջավայր, որտեղ սովորելը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև հաճույք: